02.08.2022
«Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ օգոստոսի 12-ին ժամը 12.00-ին Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի վարչական շենքում տեղի կունենա «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: