22.06.2022
«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Բռնակոթ ՋՏ-1 ջրագծի վերանորոգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. հուլիսի 6-ին, ժամը 12-00-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենան «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Բռնակոթ ՋՏ-1 ջրագծի վերանորոգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: