ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.05.2022
Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի հարակից (հյուսիսարևելյան) տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ հունիսի 3-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Զորավան բնակավայրի ղեկավարի նստավայրում կիրականացվի «Բեսթ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի հարակից (հյուսիսարևելյան) տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ փուլ/: 
  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: