ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.04.2022
Կոտայքի մարզի Բալահովիտի բազալտի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ Կոտայքի մարզի Բալահովիտի բազալտի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: