ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2022
«ՎԱՅՔ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊ ընկերության, Վայոց ձորի մարզի Ազատեկի կրաքարերի հանքերևակման տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . ապրիլի 28-ին, ժամը 10։30-ին, Վայոց ձորի մարզի, Վայք խոշորացված hամայնքի Ազատեկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎԱՅՔ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊ ընկերության, Վայոց ձորի մարզի Ազատեկի կրաքարերի հանքերևակման տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: