ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.09.2021
«Ախուրյան ՓՀԷԿ-2»ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:30-ին,  Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենա «Մուսահա» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Ախուրյան ՓՀԷԿ-2»ի կառուցման  նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: