ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.09.2021
«Արտքոմփանի» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևանի Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբի փողոց հ․ 44-48 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմնա հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (ՀՀ, ք. Երևան,  Ն. Զարյան փողոց հ. 27) տեղի կունենա  «Արտքոմփանի» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևանի Արաբկիր վարչական  շրջանի Աղբյուր Սերոբի փողոց հ․ 44-48 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: