25.07.2022
«Ատ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով մշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ . օգոստոսի 3-ին, ժամը 11:00- ին Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանում,և 14:30-ին Մեղրիի համայնքապետարանում կիրականացվեն «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով մշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: