ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.09.2021
«Ռիչ Լայֆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արզականի ածխաթթվային ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրի, թիվ 1/74 հորատանցքից բուժական նպատակով հանքային ջուր արդյունահանելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյա

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին Կոտայքի մարզի  Չարենցավանի համայնքապետարանում, Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Ռիչ Լայֆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արզականի ածխաթթվային ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրի, թիվ 1/74 հորատանցքից բուժական (ռեկրեացիոն) նպատակով հանքային ջուր արդյունահանելու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: