ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2022
«Կլորիկ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի «Արևելյան» տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ. մայիսի 13-ին, ժամը 14-00-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական շենքում կիրականացվի՝ «Կլորիկ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի «Արևելյան» տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (4-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: