ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2022
«Գրիգներս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի արևելյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն ապրիլի 25-ին, ժամը՝ 11:00-ին, Շիրակի մարզի, Արթիկի համայնքապետարանի շենքում (ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Ազատության հր. 1) տեղի կունենա «Գրիգներս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի արևելյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: