«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. սեպտեմբերի 16-ին ժամը 15։00-ին, Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված hամայնքապետարանի շենքում տեղի կունենա «Արտ Սոլար» ՍՊ ընկերության կողմից Շողակաթ համայնքում նախատեսվող արևային ֆոլոտվոլտային էլետրակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: