22.06.2022
«Արփի Գետափ ճյուղի» ոռոգման համակարգի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . հուլիսի 6-ին, ժամը 15.30-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական շենքում տեղի կունենան «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ «Արփի Գետափ ճյուղի» ոռոգման համակարգի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: