04.05.2022
«Արմփաուեր» ՓԲ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևանում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի (ՀՇԳՑԷ) վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /հասցե՝ փ. Գարեգին Նժդեհ, հ. 26/ տեղի կունենա «Արմփաուեր» ՓԲ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևանում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի (ՀՇԳՑԷ) վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: