ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.09.2021
Արմավիր մարզի Ապագայի ԱԿԽ հանքավայրի տեղամասի արդյունահանման հանրային քննարկումների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2021թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 12-00-ին, Արմավիր մարզի Ապագա համայնքի համայնքապետարանում տեղի կունենան «Ռուսս Ավ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ապագայի ԱԿԽ հանքավայրի տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: