ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.11.2021
«Արմ կոնստրակտ» ՍՊԸ, Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոց հ.290 և Միկոյան փողոց հ.2/3 փակուղի հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀկառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին՝  Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանում տեղի կունենա «Արմ կոնստրակտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոց հ.290 և Միկոյան փողոց հ.2/3 փակուղի հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: