ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2023
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Գետամեջի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ՇՄԱ նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ)

ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝  2023թ. մայիսի 12-ին, ժամը 11։00-ին, Արարատի մարզի, Արտաշատ  համայնքի Բուրաստան բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Գետամեջի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
 ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: