ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.11.2021
«Տրավերտին» ՍՊԸ, Արարատի մարզի Արտավազդի օնիքսանման մարմարի, տրավերտինի և գունավոր բրեկչիաների հանքավայրի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման ընդլայնման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀկառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ին Արարատի մարզի Դաշտաքարի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Տրավերտին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արտավազդի օնիքսանման մարմարի, տրավերտինի և գունավոր բրեկչիաների հանքավայրի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման ընդլայնման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի  վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: