ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.09.2021
«ԱՆՏՐԱՑԻՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի «Անտրացիտ» երևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքաների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. սեպտեմբերի 10-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Արամուս համայնքում տեղի կունենան «ԱՆՏՐԱՑԻՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի «Անտրացիտ» երևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքաների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: