ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.12.2021
«Կամին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Լուկաշինի տուֆերի հանքավայրի VIII CI բլոկի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Պարտիզակի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Կամին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝  Արագածոտնի մարզի Լուկաշինի տուֆերի հանքավայրի VIII CI բլոկի օգտակար հանածոյի արդյունահանման  նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի  վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: