ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.06.2022
«Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կարբի և Նոր Երզնկա բնակավայրերի ՄԽ-1 բաժանարարի վերականգման`շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն  2022թ. հուլիսի 7-ին, ժամը 12:30-ին Արագածոտնի   մարզի Աշտարակի համայնքի Կարբի բնակավայրի վարչական շրջանի դպրոցի շենքում կիրականացվի «Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կարբի և Նոր Երզնկա բնակավայրերի ՄԽ-1 բաժանարարի վերականգման`շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: