ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.10.2021
«ԱՆՏՐԱՑԻՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Գեղաշենի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի բացահանքում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ հոկտեմբերի 15-ին ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում տեղի կունենան «ԱՆՏՐԱՑԻՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Գեղաշենի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի բացահանքում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: