ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.06.2022
«Անտոն» ՍՊ ընկերության կողմից Լոռու մարզի Մեծ սարի գրանոդիորիտների հանքավայրի հարավ-արևելյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . հուլիսի 06-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Անտոն» ՍՊ ընկերության կողմից Լոռու մարզի Մեծ սարի գրանոդիորիտների հանքավայրի հարավ-արևելյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: