ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.04.2022
«էներգացանցշին» ԲԲ ընկերության կողմից ներկայացված, Երևան քաղաքի, Ահարոնյան 2 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն ապրիլի  26-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (ՀՀ, ք.Երևան, Դ.Անհաղթի փողոց 11 հասցեում) տեղի կունենա «էներգացանցշին» ԲԲ ընկերության կողմից ներկայացված, Երևան քաղաքի, Ահարոնյան 2 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: