ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2022
Երևանի Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում լիցքավորման և լվացման կայանների կառուցում և ավտոկայանատեղիի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. մայիսի  12-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում լիցքավորման և լվացման կայանների կառուցում և ավտոկայանատեղիի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: