ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.05.2022
«Գոլդ Լայմ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Շաղափի օրգանածին կրաքարերի հանքավայրի «Շեն» տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ. մայիսի 17-ին, ժամը 12։00-ին, Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գոլդ Լայմ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Շաղափի օրգանածին կրաքարերի հանքավայրի «Շեն» տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: