30.09.2021
«Շարոսոլար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Կաթնաղբյուր համայնքի, Կաթնաղբյուր-Աշնակ մայրուղու 2/1 հողամասում նախատեսվող արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ հոկտեմբերի 12-ին, ժամը 11։15-ին, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուրի համայնքապետարանի շենքում (ՀՀ, Արագածոտնի մարզ գ. Կաթնաղբյուր) տեղի կունենա «Շարոսոլար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Կաթնաղբյուր համայնքի, Կաթնաղբյուր-Աշնակ մայրուղու 2/1 հողամասում նախատեսվող արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: