03.09.2021
«ԼՈՐԻԴԱ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասի 44/13 հողամաս հասցեում կառուցվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Ա. Սարգսյան փ.,5) տեղի կունենա «ԼՈՐԻԴԱ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասի 44/13 հողամաս հասցեում կառուցվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: