ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.09.2023
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մասիս համայնքի արդյունաբերական հանգույց, Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող բժշկական թափոնների այրման կայանքի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2023թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Մասիսի համայնքապետարանի շենքում   կազմակերպել և իրականացնել՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մասիս համայնքի արդյունաբերական հանգույց, Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող բժշկական թափոնների այրման կայանքի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: