ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.10.2025
«ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի խմբի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի Ջանֆիդա տեղամասի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2025թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի խմբի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի Ջանֆիդա տեղամասի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մեծամորի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218