17.11.2021
«ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արարատի մարզի Բարձրաշենի միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ նոյեմբերի 30-ին ժամը 11:00-ին, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի համայնքապետարանում (հասցե՝ Արարատի մարզ, Բարձրաշեն համայնք, Մաշտոցի փող.,46 շենք, հեռ. 091-946-061) տեղի կունենա «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արարատի մարզի Բարձրաշենի միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: