«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ սեպտեմբերի 23-ին, ժամը 12-00-ին Վայոց ձորի մարզի Հեր-հեր գյուղի վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում, նույն օրը ժամը 14-00-ին Արին գյուղի վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում, ժամը 15-30-ին Մալիշկա գյուղի վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում տեղի կունենան «Սուն Սոլար» ՍՊԸ, «Այ Սոլար» ՍՊԸ, «Դուստր Սոլար» ՍՊԸ և «Արմ Սոլար» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Հեր-հեր համայնքում ֆոտովոլտային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: