ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.10.2025
Ալավերդի համայնքի կողմից Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին բնակավայրում նոր գերեզմանատան, ցանկապատման և օժանդակ շինությունների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

 Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2025 թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա  Ալավերդի համայնքի կողմից Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին բնակավայրում նոր գերեզմանատան, ցանկապատման և օժանդակ շինությունների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ալավերդի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218