ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2022
«Շիրակ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում կիրականացվի «Շիրակ-3», միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և  փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /4 փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: