Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին Վաղարշապատ համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՇԻՆ-Կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Վաղարշապատ բնակավայրի N10 դպրոցի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վաղարշապատի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ expertise@env.am):
