ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.09.2025
«Շին Շողիկ» ճամբարի տարածքի բարեկարգման և մասնակի վերակառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա Առէն Պետրոս Տէյիրմէնճեան Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից փորձաքննության ներկայացված «Շին Շողիկ» ճամբարի տարածքի բարեկարգման և մասնակի վերակառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ծաղկաձորի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218