Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շին-Կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրում նախատեսվող կրթահամալիրի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):