ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.09.2024
«Շին-կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շին-կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):