ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.09.2024
«Շին-կոմֆորտ» ՍՊԸ կողմից ներկայացված Ճարճակիս բնակավայրի կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանաված կարգով հայտնում եմ   Ձեզ, որ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրում «Շին-կոմֆորտ» ՍՊԸ կողմից ներկայացված Ճարճակիս բնակավայրի կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):