ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.2021
«Շարոսոլար» ՍՊ ընկերության, Կաթնաղբյուր համայնքի, Կաթնաղբյուր-Աշնակ մայրուղու 2/1 հողամասում նախատեսվող արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 17-ին, ժամը 16։00-ին, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուրի համայնքապետարանի շենքում (ՀՀ, Արագածոտնի մարզ գ. Կաթնաղբյուր) տեղի կունենա  «Շարոսոլար» ՍՊ ընկերության, Կաթնաղբյուր համայնքի, Կաթնաղբյուր-Աշնակ մայրուղու 2/1 հողամասում նախատեսվող արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: