ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.10.2022
«ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի վարչական տարածքում ասֆալտբետոնի գործարանում ընդերքօգտագործման թափոնների և օգտագործված ասֆալտի վերամշակման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի վարչական ղեկավարի նստավայրում   տեղի կունենա՝ «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի վարչական տարածքում ասֆալտբետոնի գործարանում ընդերքօգտագործման թափոնների և օգտագործված ասֆալտի վերամշակման  աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: