Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շամախյան» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Դիլիջան համայնքի Ե. Շամախյան փ. 3/2 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Դիլիջանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝՝envexpertise@env.am հեռ. 011 220 218: