Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք ՀՕ-150-Ն, խմբ. 3.05.24թ.) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2024թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շողակն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՍԵՎԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Շողակնի տուֆերի երևակման «Ամառանոց» տեղամասում 2024-2026թթ նախատեսված երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):