19.07.2021
«Սև Մարմար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կառնուտի դացիտային տուֆերի երևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. օգոստոսի 3-ին, ժամը 12-00-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի ակումբում տեղի կունենան «Սև Մարմար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կառնուտի դացիտային տուֆերի երևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18, 011-22-02-17: