ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.06.2022
«ՍԱՆՆ ՄԵՏ» ՓԲ ընկերության կողմից Արթիկ քաղաքի Գործարանային փողոց թիվ 2 հասցեում նախատեսվող սև մետաղների թափոնների վերամշակման/ձուլման գործարանի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ. հունիսի 10-ին ժամը 12:00-ին Արթիկ համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա ՍԱՆՆ ՄԵՏ» ՓԲ ընկերության կողմից Արթիկ քաղաքի Գործարանային փողոց թիվ 2 հասցեում նախատեսվող սև մետաղների թափոնների վերամշակման/ձուլման գործարանի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:  
  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: