Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 15:00-ին, Գետաշեն բնակավայրի վարչական ղեկավար նստավայրում տեղի կունենա «ՍԵՆԴ ԸՆԴ ՍԹՈՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի -ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Մեծամոր համայնքի Գետաշենի ԱԿԽ-ի հանքավայրի 1-ին տեղամասի 2025-2028թթ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մեծամորի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ envexpertise@env.am):
