ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2023
«Սաֆարյան շին» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի 30-րդ փողոց 2-րդ նրբանցք, թիվ 1/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Զովունի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «Սաֆարյան շին» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի 30-րդ փողոց 2-րդ նրբանցք, թիվ 1/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: