ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.11.2024
«Ս․ Տ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Շաղափի տրավերտինների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակներում 2024թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել և իրականացնել՝ «Ս․ Տ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Շաղափի տրավերտինների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Վեդի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնկան կայքում:  (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): Հեռ. 011 220 218