ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.02.2025
«ԷՍ ԿԱ ԷՍ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գուսանագյուղի անդեզիտային պորֆիրիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. մարտի 6-ին՝ ժամը 12:00-ին Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷՍ ԿԱ ԷՍ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գուսանագյուղի անդեզիտային պորֆիրիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Անիի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: