ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.03.2025
«Ռուբեն և Էդվինա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Ղուրսալի Խաչակապի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի Ղուրսալի 3 տեղամասի փակման աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի, հայտնում եմ Ձեզ, որ 2025 թվականի մարտի 26-ին՝ ժամը 12:00-ին, Արջհովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, տեղի կունենա «Ռուբեն և Էդվինա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Ղուրսալի Խաչակապի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի Ղուրսալի 3 տեղամասի փակման աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային 4-րդ քննարկում (չորրորդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Սպիտակի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: